shantnews.am։ Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը «Հեռանկար» հաղորդաշարի տեղավարում խոսել է Սևանի խնդրից:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել լճի՝ նախորդ տարվա համեմատ ավելի վաղ ու ավելի փոքր մասշտաբով ծաղկման պատճառներին:
Նա տեսակետ է հայտնել, որ լճի վիճակը գնալով վատթարանում է:
«Ընդհանուր առմամբ՝ ծաղկման պրոցեսների առաջին սինդրոմները դիտվել են դեռևս 50-ական թվականներին, և հենց դա է եղել պատճառը, որ Խորհրդային միության կառավարությունն այն ժամանակ որոշում կայացրեց տրամադրել միլիարդավոր դոլարներ, այսօրվա պայմաններով եթե նայում ենք, որպեսզի ջրի մակարդակը բարձրացվի, ստաբիլանա լճի էկոհամակարգը, և նման երևույթներ չդիտվեն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ նման երևույթներն այսօր դիտվում են, որովհետև լճի վիճակը «շատ վատ» է կառավարվում:
comment.count (0)