Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան
 |news.am|
20:26 - 26 փետրվարի, 2021

Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան |news.am|

news.am: Մեր կազմակերպած հավաքն այն մարդկանց համար է, որոնք երկու բևեռների առաջարկած բևեռների լուծումների տրամաբանությունից դուրս են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպած իրենց հավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը։

«Մեր պլանավորած գործողություններն իրենց բնույթով նման են լինելու Հայաստանում հաջողության հասած տարբեր քաղաքացիական և քաղաքական գործողությունների։ Դրա համար մենք այսօր ոչ թե քանակի վրա ենք դրել, այլ որ գան մարդիկ, որոնք այս երկու բևեռների առաջարկած իրարամերժ լուծումների տրամաբանությունից դուրս են, այսինքն՝ գործընթացի վերջում մենք հանգելու ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները վերադառնալու են քաղաքականություն, փողոց և ազատ մասնակցելու են քաղաքականությանը»,- նշեց Սուրեն Սահակյանը։

Ըստ Սուրեն Սահակյանի՝ այն, որ նույնիսկ կառավարող ուժը չի կարողանում 10 հազար մարդուց ավելի հավաքի, վկայում է քաղաքական մեծ ապատիայի մասին։

«Այս նախաձեռնության վերջում մենք տեսնելու ենք, որ մարդիկ դուրս են եկել փողոց և տեր են կանգնել իրենց որոշելու իրավունքին։ Եվ մենք տեսնելու ենք, թե ինչպես է փոքր քաղաքական ուժը դուրս գալիս, դնում խնդիր, դա դարձնում օրակարգային հարց, և եթե դրան խանգարող ուժեր կան, ապա մեկուսացնում նրանց, քանի որ նրանք դառնում են անարդյունավետ և դուրս են գալիս քաղաքականությունից»,- ասաց Սահակյանը։

Սուրեն Սահակյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով կոչ էր արվում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, անգամ ռազմական հեղաշրջման փորձ չի կարելի համարել։

«Ռազմական հեղաշրջումն այսպես չի լինում։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման մասին լինում է այն ժամանակ, երբ տանկերը լինում են փողոցում, և քաղաքական իշխանությունը պարալիզացված է։ Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ էլ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները, որոնք պետք է հրաման ստանան դուրս գալու համար։ Ցանկացած ոք, որը մարտի 1-ից հետո նման հրաման կտա,  մեծ վտանգի է առաջ է, որ այդ բանակը և հրամանը իր դեմ դուրս կգա։ Բայց, իհարկե, քաղաքական մեծ զարգացումներ լինելու են, որովհետև այս վիճակը պետք է հանգուցալուծվի, և այս վիճակը 3 ամիս շարունակվում է, որովհետև ոչ մեկը ելք չի առաջարկել»,- ավելացրեց Սուրեն Սահակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել