Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան
 |news.am|
22:10 - 26 փետրվարի, 2021

Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան |news.am|

news.am: Քաղաքական ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Քաղաքացու որոշում» կուսակցության կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

«Ներքաղաքական վիճակը Հայաստանում խորանում ու խորանում է։ Կան իրենց երկու տարբեր բևեռներ հռչակած կողմեր, որոնք առճակատման մեջ են։ Մենք նրանց առաջարկել ենք լուծման տարբերակներ, որոնց նրանք չեն համաձայնվել։ Նրանցից որևէ մեկը չունի հանրային այնպիսի աջակցություն, որով կկարողանա պարտադրել լուծման իր տարբերակը, հետևաբար՝ կա փակուղի։ Երբ դու չես կարողանում ստանալ այն, ինչ պահանջում ես, բայց համաձայն էլ չես լուծման մյուս տարբերակին, առաջանում է քաղաքական ճգնաժամ։ Եվ այս ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Սա հիմա հղի է Հայաստանի ապագայի համար լրջագույն խնդիրներով»,- նշեց Միքայել Նահապետյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել