Ալիևը պնդում է, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը |azatutyun.am|
11:48 - 06 մարտի, 2021

Ալիևը պնդում է, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում։

Իլհամ Ալիևը վերստին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, պնդելով, թե Բաքուն «կստիպի Երևանին և ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»։

Պաշտոնական Երևանը հակադարձել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը:

Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակը երեկ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել էր, որ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել