hetq.am: Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8–ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։ Քաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25–ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք(նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմանները։
Որոշման համաձայն, ընկերությունը կպատարաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի և քաղաքապետի կողմից կտրամադրվի շինարարական թույլտվություն կամ ոչ։
Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող էջում, որը Երևան համայնքի կառուցապատումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տարածում, նշված է․
««Ռենշին» ընկերությունը Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի։ Համալիրը բաղկացած է լինելու 4 մասնաշենքերից (8-18 հարկ հարկայնությամբ)։ Համալիրի հարավային կողմում՝ Ա և Դ մասնաշենքերում հարկայնությունը սկսվում է 8 հարկից՝ աստիճանաբար, կասկադային սկզբունքով հյուսիսային կողմում՝ Բ և Գ մասնաշենքերում հասնելով 18 հարկ բարձրության: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
comment.count (0)