Պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման վարույթները կարող են քննվել արագացված ընթացակարգով |hetq.am|
15:44 - 08 մարտի, 2021

Պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման վարույթները կարող են քննվել արագացված ընթացակարգով |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Այն հնարավորություն կտա նման գործերը քննել հնարավորինս սեղմ ժամկետում: Ըստ  նախագծի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում:

Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Ըստ նախագծի հեղինակի՝ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Իսկ գործող կարգավորումը չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի հետևանքով գրեթե վերանում է հիշյալ պահանջներով դատական հայցեր ներկայացնելու և խախտված իրավունքը պաշտպանելու անձի մտադրությունը:

«Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, և անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները և տևական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: Փաստորեն, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը»,- նշվում է նախագծում:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել