Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ Սեյրան Օհանյանի վատառողջ լինելու պատճառով |tert.am|
13:32 - 09 մարտի, 2021

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ Սեյրան Օհանյանի վատառողջ լինելու պատճառով |tert.am|

tert.am: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13։00։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել