Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|
22:58 - 12 մարտի, 2021

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am: 

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ:

Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի:

Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել