tert.am: Ուկրաինայի պաշտանության և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հաստատել է Դոնբասում զինված հակամարտության գոտում իրավիճակի սրումը, սակայն միևնույն ժամանակ վստահեցրել, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից:
Ինչպես նշում է novosti.dn.ua կայքը, քարտուղարն այս մասին ասել է հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ` ընդգծելով, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի նախապատրաստվող հարձակման մասին հաղորդումներն ապատեղեկատվություն են, որը տարածում է Ռուսաստանը:
«Այժմ հոգեբանական գրոհ է իրականացվում, սակայն լռության ռեժիմի խախտման դեպքերի աճից անկախ, իրավիճակը կրիտիկական չէ: Եվ իրոք, մեզ մոտ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սրացում կա: Ավելանում է հրաձգության դեպքերի քանակը, բայց մենք չենք կարող ասել, որ իրավիճակը կրիտիկական է և դուրս է մեր զինվորականների վերահսկողությունից: Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է»,-ասել է խորհրդի քարտուղարը:
Նախօրեին Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն «գրոհայիններին» թույլ չի տա գրավել ուկրաինական տարածքները, ինչեպս որ տեղի ունեցավ 2014թ.:
comment.count (0)