31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։
31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Շիրակ»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա»
Էրիկ Սիմոնյան «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա)
Գևորգ Ղազարյան «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Յուրի Գարեգինյան – «Նոա»
Պետրոս Ավետիսյան – «Նոա»
Արամ Քոչարյան – «Լոռի ՖԱ»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան «Ուրական» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
comment.count (0)