Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|
12:58 - 19 մարտի, 2021

Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ հայտարարեց, թե այդպես ոչ թե ապահովում ենք դատարանների փոփոխությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն:

«Դատավորները անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից, և Բարձրագույն դատական խորհրդից ևս դատավորներն անկախ պիտի լինեն: ԲԴԽ լծակներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե միջամտեն դատավարության իրականացմանը, այլ հակառակը՝ դատավորների անկախությունը երաշխավորեն: Ինչո՞ւ. ուզում եք անգամ դատավորների՞ն վերահսկել ԲԴԽ-ի միջոցով:

Ի՞նչ է նշանակում՝ դատավարության մեջ փոփոխություն մտցնել և սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե բեկանվում է ակտը, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, մինչդեռ նույն դատավարական օրենսգիրքը արգելում է նման գործընթաց սկսելը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել