Այսօր բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը (լուսանկարներ)

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

«Ստորգետնյա անցումը մատչելի է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,-գրել է Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով