«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի |armenpress.am|

armenpress.am:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: Սա վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանություններն ունեն բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց Իսայանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով