armtimes.com: Այսօր ԱԺ-ում 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը:
1 «դեմ»-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վերջերս դուրս եկած Գեւորգ Պետրոսյանն է:
Լրագրողները, այսօր ԱԺ-ում նրան հիշեցնելով իր նախկին ելույթները, որոնցում քննադատում էր ռազմական դրության ռեժիմն այսքան երկար պահելը, հետաքրքրվեցին, թե ինչու է դեմ քվեարկել:
«Շատ պարզ պատճառով եմ դեմ քվեարկել, որովհետև այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային, հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը, դրա համար էլ դեմ եմ քվեարկել: Տարբերվելու կամ անհարկի հակադրվելու որևէ խնդիր չկա»,- պատասխանեց Պետրոսյանը՝ հավելելով. «Չգիտեմ, թե որ ելույթում եմ ասել, ինչ ելույթ է եղել, հետաքրքիր կլինի, որ ինձ հիշեցնեք, բայց այն պահից, երբ սկսել է ՀՀ-ի սահմաններին վտանգ սպառնալ, ես ասել եմ, որ մեր իշխանության ուշադրությունը պետք է սևեռվի այդ ուղղության վրա»:
comment.count (0)