ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը։ Այս մասին գրում է Foreign Policy կայքը։
Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե այժմ որքանով է հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի։
Ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուի խոսքերով, ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ Ըստ գնդապետ Շոուի, խոսքը գնում է ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։
Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։
comment.count (0)