ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին։
Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: Այն հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։
Էդմոն Մարուքյանն էլ նիստի ընթացքում հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է այլ բան, այժմ քննարկվում է մեկ այլ բան։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը տեղի կունենա այսօր։
comment.count (0)