Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության
14:49 - 06 ապրիլի, 2021

Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ:

Այս մասին քաղաքապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

 

«2020-ի սկզբին մեր ստեղծած կազմակերպությունը արդեն կայացման լուրջ ճանապարհ է անցել: Ավելի քան 30 միավոր նոր տեխնիկա է ձեռքբերվել՝ ամբարձիչներ, թափոնատարներ, բեռնատարներ և այլ հատուկ տեխնիկա:

Իսկ ջերմոցն ու տնկարանը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նպատակ ենք դրել զարգացնել համայնքի ջերմոցային տնտեսությունը և արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ ամեն տարի ծաղիկների և թփերի գնում կազմակերպելու փոխարեն:

Խնդիր ունենք մոտ ապագայում մեր ջերմոցների միջոցով 100%-ով ապահովել Երևանի պահանջարկը, ինչու ոչ, նաև բույսեր մատակարարել Հայաստանի մյուս քաղաքներին»,-գրել է Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել