armsport.am: ՖԻՖԱ-ն այսօր՝ փետրվարի 7-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 90-րդ հորիզոնական:
Հայաստանի ընտրանին ամենաշատ առաջադիմած հավաքականն է Եվրոպայում, և երրորդը՝ աշխարհում (Գվինեա-Բիսաուից և Նամիբիայից հետո)։ Մեր հավաքականը նման առաջընթաց է գրանցել ԱԱ-2022-ի ընտրական փուլում Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2:0) և Ռումինիայի (3:2) հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ:
Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան:
ԱԱ-2022 ընտրական ընրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը․
Գերմանիա – 12-րդ տեղ
Ռումինիա – 43
Իսլանդիա – 52
Հս․ Մակեդոնիա – 62
Լիխտենշտեյն – 186
comment.count (0)