Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|
16:25 - 08 ապրիլի, 2021

Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Այն, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, իշխող խմբակցության նախաձեռնությունն է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց նա:  

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ զեկույցը բաղկացած լինի մի քանի մասից՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին և ԱԺ-ին, իսկ մի մասը՝ հանրությանը, որպեսզի փարատի բոլոր այն կասկածները և թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվեցին դաշտ՝ բարոյազրկելու և արժեզրկելու մեր բանակը:

Հարցին, թե իշխող ուժից քննադատում էին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրան վերանշանակեցին այդ պաշտոնում, Գորգիսյանն ասաց․

«Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում, կարծում եմ, կա բավարար նյութ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչո՞ւ է ինքը մեղավոր, նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացում: Մերժեցին, մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու»:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել