armenpress.am: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենքա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում 1 ՀՀ դրամի վճարում իրականացնելու պահանջի մասին:
comment.count (0)