Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի վերսկսումը և լայնամասշտաբ ռազմական գործողությունները սպառնալիք կլինեն Ռուսաստանի անվտանգության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի: Եվ եթե մեր սահմանների մոտ քաղաքացիական պատերազմ և լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն, դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար», – ասել է Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ առայժմ խոսքը վերաբերում է Դոնբասի սահմանազատման գծում սադրիչ գործողությունների մասին, որոնք կարող են քաղաքացիական պատերազմի վերածվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն