tert.am: Դոնբասում ապաէսկալացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ուկրաինական բանակը հրաժարվի զինված գործողություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է radiosputnik.ria.ru-ն։
«Ապաէսկալացում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի զինված ուժերը հրաժարվեն զինված գործողություններից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Կրեմլում մտավախություն կա, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Եվ եթե մեր սահմանների մոտ վերսկսվի քաղաքացիական պատերազմը և լայնածավալ ռազմական գործողությունները, դա սպառնալիք կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- հավելել է նա։
comment.count (0)