Փաշինյանը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է |armenpress.am|
17:56 - 14 ապրիլի, 2021

Փաշինյանը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է:

Այս մասին Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դատաստան, բայց մենք ուզում ենք արդարադատություն: Մենք հավատում ենք անկախ դատական համակարգին: 2008թ. մարտի 1-ի գործն, իմ կարծիքով, բացահայտված է: Ի վերջո` այդ նյութերը կան, դրանք չեն այրվելու, դրանք մի պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող են ուղղակի հրապարակվել և դուք կտեսնեք, որ մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել