Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|
14:01 - 23 ապրիլի, 2021

Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ ստացել են մշտական տեղակայման հենակետներ վերադառնալու հրաման:

Ռւսաստանի զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններ մոտ և ստորաբաժանումների ավելացումը բռնազավթած Ղրիմում խստորեն մտահոգել է Կիևին և արեմուտքի երկրներին:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ստրաբաժանումները մինչև մայիսի 1-ը կվերադառնան զորամասեր:

Ըստ արևմտյան փորձագետների, Ուկրաինայի սահմանների մոտ վերջին շաբաթների ընթացում գրանցվել է ռուսական զինուժի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը» և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել