Փողոցներում նախընտրական գովազդային պաստառներ են հայտնվել. օրենքի խախտո՞ւմ, թե՞ օրինաչափություն
 |armtimes.com|
22:00 - 03 մայիսի, 2021

Փողոցներում նախընտրական գովազդային պաստառներ են հայտնվել. օրենքի խախտո՞ւմ, թե՞ օրինաչափություն |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են մի շարք քաղաքական ուժերի գովազդային վահանակներ, ինչը համացանցում բուռն քննարկումներին առիթ է դարձել: Մասնավորապես շատերը պնդում են, որ մինչ քարոզարաշվի սկսվելը գովազդային վահակների տեղարդումն օրենքով արգելվում և խախտման համար պետք է տվյալ քաղաքական ուժերը պատասխանատվության ենթարկվեն:

Մայրաքաղաքում արդեն կարելի է տեսնել «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների գովազդային վահանակները:

Հարցին՝ կա՞ արձանագրված խախտում տվյալ քաղաքական ուժերի գործողություններում, թե՝ ոչ, ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը պատասխանեց, որ այս փուլում, երբ նշանակված չեն ընտրություններ, նման պաստառների առկայությունը Ընտրական օրենսգրքի որևէ դրույթի խախտում չէ։

«Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները»,-եզրափակեց ԿԸՀ խոսնակը:

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ, ըստ էության, Ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզարշավ իրականցնել քվեարկության և դրա նախորդ օրը.

«Իսկ այլ ժամանակահատվածում քարոզչությունն արգելված չէ: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միշտ էլ քարոզարշավ իրականացնում են: Սա խախտում չէ, քանի որ կոնկրետ կանոնակարգում չկա, թե ինչ գումարներով են այդ վահանակները տեղադրվում, թե քանի վահանակ կարելի է տեղադրել»:

Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարաշվի համար տրվում է 12 օր ժամանակ.

«Ես հիշում եմ, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկեցի Սահմանադրության կարգավորումը փոխել, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը դառնա մեկ ամիս կամ մեկ ամիս ու կես, Մարուքյանն ասաց՝ այդքան երկար քարոզարշավ ով է անելու: Իմ պնդումներին, որ բոլորն էլ շուտ սկսելու են, ուղղակի ոչ խաղի կանոններով, նա հակաճառում էր ու ասում՝ բոլորն էլ քարոզարաշը սկսում են այն ժամանակ, երբ հատուկ ժամանակահատված է տրամադրվում: Բայց արդեն մի քանի շաբաթ է ինչ նախընտրական քարոզաշվը սկսել է Ռոբերտ Քոչարյանը, «Վերծնվող Հայաստան», «Քաղաքիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նույն Էդմոն Մարուքյանը, որը պնդում էր, թե քարոզարշավի ժամանակահատվածում նոր բոլորը կսկսեն այն իրականացնել, խախտեց իր ասած խոսքերը»,-  նկատեց մեր զրուցակիցը:

Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով.

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել