ՀՀ-ն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի․ Տարոն Սիմոնյան |tert.am|
12:28 - 04 մայիսի, 2021

ՀՀ-ն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի․ Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Մինչ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի, Թուրքիայի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ ասել էին՝ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու համար։ Սա ուղղակիորեն հակասում էր մեր պետական քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Մեր պետական քաղաքականությանը պետք է վեր բարձրացներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով և սպանությամբ։ Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են, և, բնականաբար, այսպիսի գործողություններ իրականացնող պետության հետ որևէ բարեկամական կապ հաստատելը հնարավոր չէր լինի»,- ասաց նա՝ նշելով, թե այսօր ԱԺ նիստին իշխող խմբակցության որոշ պատգամավոր ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը, որ Ադրբեջանը կարմիր գծերն անցել է։

«Անկախ նրանից՝ որը կլինի իշխող քաղաքական ուժը, մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ։ Դրանից հետո արդեն կարելի է խոսել այդ պետությունների հետ բարեկամության մասին։ Եթե նրանք շարունակում են հանցագործություններ կատարել, ու մեր իշխող խմբակցության պատգամավորներից շատերը խոսում են բարեկամության մասին, սա ուղղակի հակասություն է»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել