armtimes.com: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց:
Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այս մասին ասացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակեով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ:
Հարությունյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ:
comment.count (0)