armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: Այս մասին Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- ասաց Այվազյանը:
comment.count (0)