Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. դեսպանություն
09:34 - 11 մայիսի, 2021

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. դեսպանություն

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։

Դեսպանությունը ստացել է Նիդերլանդների իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Աննա Հակոբյան անունով անձի նկատմամբ որևիցե ոտնձգության դեպք չի գրանցվել, ուստի, նման միջադեպ տեղի չի ունեցել։

Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

Լրատվամիջոցները հրապարակում էին արել ֆեյսբուքյան մի գրառման հիման վրա: Հայտնվում էր, որ Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Օգտատիրոջ գրառումն ավելի ուշ հեռացվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել