tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի արտգործնախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս-Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բլինկենը դատապարտել է Իսրայելի վրա հրթիռակոծությունները և Երուսաղեմում լարվածության կապակցությամբ անհանգստություն հայտնել:
«Զրուցակիցները համաձայնել են հրատապ ապաԷսկալացման անհրաժեշտության և Երուսաղեմում Սուրբ վայրերի պատմական ստատուս-քվոյի պահպանման կարևորության և դրանում Հորդանանի դերակատարության հարցում։ Պետքարտուղարը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)