ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ հաշտության պայմանները
 |shantnews.am|
10:47 - 15 մայիսի, 2021

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ հաշտության պայմանները |shantnews.am|

shantnews.am: Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ դեէսկալացիայի համար առաջնահերթ պահանջը կրակի դադարեցնումն է։ Այս մասին հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալը։

«Թուրքիան, Կատարն ու Եգիպտոսը ձեռնարկում են ջանքեր՝ ուղղված Գազայի հատվածում և Երուսաղեմում դեէսկալացիայի և իսրայելական հարվածների դադարեցման համար»,-ասել է նա TRT Arabic-ին տված հարցազրույցում։

ՀԱՄԱՍ-ը պահանջում է Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից դուրս բերել իսրայելցի ուժայիններին, ազատ հասանելիություն ապահովել այնտեղ աղոթողների համար, դադարեցնել Շեյխ-Ջարրահ շրջանից արաբ բնակչության արտաքսումը և ազատ արձակել վերջին սրացման ընթացքում ձերբակալվածներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել