Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 200-ը |tert.am|
17:55 - 16 մայիսի, 2021

Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 200-ը |tert.am|

tert.am: Իսրայելի հետ հակամարտության ընթացիկ սրման հետևանքով ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել, մոտ 5600-ը վիրավորում է ստացել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հաղորդում է պաղեստինյան աղբյուրը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Գերատեսչությունից մասնավորեցնում են, որ զոհերի թվում են ինչպես մայիսի 10-ից մեկնարկած ավիահարվածների հետևանքով մահացածներն, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող բախումների զոհերը: Ընդհանուր առմամբ, բռնության ալիքը 202 պաղեստինցու կյանք է խլել, վիրավորների թիվը հասել է 5588:  

«Գազայի հատվածում 181 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 52 երեխա և 31 կին, տուժել են 1225-ը, Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 21-ի, տուժածներինը՝ 4363-ի»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել