armtimes.com: Գրեթե 1.5 ամիս է՝ Երեւանի Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվանների հարակից հատվածը քանդված է: Նախ, որոշակի հատված փակել էր ցելոֆանով ու ներսում ինչ որ աշխատանքներ էին ծավալվում, հիմա դրանք բացել են, տեսանելի հատվածում սալիկների թարմացում է նկատվում, բայց աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ շինարարությունն արդեն ավարտի փուլում է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս ամսվա վերջին: Սակայն նա նշեց, որ Հրապարակի շինաարարության բուն նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չի եղել:
«Հանրապետության հրապարակում վերականգնվում էր երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում էին ստորգետնյա աշխատանքներ: Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում, բացի դրանից, ջուրը լցվում էր շատրվանի լուսա-ձայնային մեխանիզմների հորանը»,-մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով՝ խնդիրն արդեն կարգավորվել է:
comment.count (0)