Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ըստ այդմ, դաշինքը կգլխավորի ինքը:
Երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին:
comment.count (0)