Սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան պետք է Հայաստանին․ Նիկոլ Փաշինյան
12:20 - 20 մայիսի, 2021

Սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան պետք է Հայաստանին․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական պրոպագանդիտական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած 3 րոպեանոց մի հատված կամ 5: Այդ նույն մարդիկ (Նիկոլ Փաշինյանի նշած ադրբեջանական գործակալները Հայաստանում - խմբ․) վերցնում են և հրապարակում են իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել, և 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել․ սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել։ Այս մասին այսօր ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Եվ եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ, որովհետև հակամարտությունը, հակադրությունները, ընդհանրապես եթե մեր հայրենակիցները կամ ոմանք պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողները անցնեն հայ-ադրբեջանական սահմանը։ Նա նշեց, որ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կլիոմետրով, և այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներեկան աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Փաշինյանը շեշտեց, որ սահմանի վիճակը  ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից, այնպես ինչպես հայկական սահմանը։

«Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև, այո, մեր գնահատմամբ ադրբեջանական զորքերի շարժը ուղիղ հակասության մեջ է նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, որտեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտել, և դիվանագիտական աշխատանք իրակակացնենք սա արձանագրելու համար»,- նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև այն թեմայի մասին, որ ՀՀ-ն առանց զինված դիմադրության դիմել է ՀԱՊԿ-ին։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից,  կիմանան՝ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու, դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու, դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավարելու համար, և հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը։ Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանակությամբ, դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի։ Այս առումով պետք է հասկանալ, թե ի վերջո որն էր ադրբջանական կողմի գործողությունների նպատակը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմի հրահրումը տարբերակներից մեկն էր, և մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը Սյունիքի հատվածով իրականցվում է Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածով, որը մոտ 26 կմ լայնություն ունի, և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո մեծ պրոբլմների առջև կարող էր կանգնեցնել»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենք որոշել են, որ հարցը լուծեն ՀՀ անվտանգային միջազգային մեխանիզմներով, և դա համարում է։ «Այս պահի դրությամբ համենայն դեպս արդարացնում է իրեն, բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չեն կարող ասել, որ այդ ճանապարհով հասել են նպատակին»։

«Չի կարելի բացառել՝ ներքին պրոցեսները դիտարկելով, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցությունը ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը, նաև Հայաստանում գործող պրոպագանդիստական, գործակալալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը։ Բայց, ընդհանուր առմամբ, ես խոսեցի ադրբեջանական պրոպագանդայի մասին, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է խոսենք բոլոր պրոպագանդաներից անդին, որովհետև պահը չափազանց պատասխանատու է, և մենք հստակ արձանագրել ենք և շարունակում են արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»․- հավելեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հիմա էլ այս փաստով են ուզում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել։

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրում, և ինչ որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք է, բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ։ Օրինակ հետխորհրդային երկներից համենայն դեպս մեր տարածաշրջանում չկա երկիր, որը ավարտին է հասցրել դեմարկացիայի և դիլիմիտացիայի պրոցեսը։ Փաշինյանը պարզաբանեց՝ դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար, դեմարկացիան՝ արդեն տեղում ֆիքսում են, թե քարտեզում նշված կետը կոնկրետ տեղանքի որ կետին է համապատասխանում։ GPS-ով ստուգվում է, թե այս կետը այն կետն է, որը նշված է քարտեզի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել