Գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն․ ՔՈ կուսակցություն
16:09 - 20 մայիսի, 2021

Գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն․ ՔՈ կուսակցություն

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ | https://fb.watch/5C1Z25App0/ |
 
Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և ըստ էության այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել