Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|
12:00 - 22 մայիսի, 2021

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան․ Պաղեստինի ԱԳՆ |tert.am|

tert.am: Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ Աքսա մզկիթի տարածք և ուրբաթօրյա աղոթքից հետո արցունքաբեր գազ կիրառել պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի, հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։

Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին Al Jazeera- ին ասել է, որ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։ Առհասարակ երաշխիքներ չկան, քանի որ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը միակողմանի է, և իրենք այդ որոշումը միակողմանի են ընդունել»: Սակայն հայտնի է, որ հրադադարի հաստատման հարցում մեծ է եղել Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի դերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել