tert.am: Ուկրաինան մայիսի 26-ին ժամը 00:00-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինան Ryanair ավիաընկերության չվերթի առնչությամբ միջադեպից հետո մայիսի 26-ից կարգելի իր ավիաընկերություններին և ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում»,- մանրամասնել է պաշտոնյան:
Նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ:
Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
comment.count (0)