Բելառուսական ավիաընկերություններին արգելվեց թռչել ԵՄ օդային տարածքով |azatutyun.am|
11:30 - 25 մայիսի, 2021

Բելառուսական ավիաընկերություններին արգելվեց թռչել ԵՄ օդային տարածքով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության պետությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջքի հարկադրելը և պահանջել են անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն:

ԵՄ գագաթնաժողովը երեկ որոշում կայացրեց արգելել բելառուսական ավիաընկերություններին թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաև առաջարկեց եվրոպական ավիափոխադրողներին հրաժարվել թռիչքներից այդ երկրի օդային տարածքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել