«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|
13:02 - 25 մայիսի, 2021

«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

«Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել