Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր
13:43 - 25 մայիսի, 2021

Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման  անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվեց նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր փոխանակվեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվեց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել