ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
«Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- ասել է Սեմերիկովը՝ ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում:
Վերջինս հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»:
comment.count (0)