Տարածաշրջանում լարվածությունը խոչընդոտում է համագործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան |news.am|
08:53 - 16 ապրիլի, 2019

Տարածաշրջանում լարվածությունը խոչընդոտում է համագործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան |news.am|

news.am։ Տարածաշրջանում լարվածության առկայությունը խոչընդոտում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առանձին անդամների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

Ապրիլի 16-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՊՏԽ) խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերին նվիրված 52-րդ նիստին նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այս խնդիրը կարելի է լուծել բազմակողմանի երկխոսության զարգացման միջոցով: «Միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարող է որպես տարածաշրջանային բնույթի խնդիրների քննարկման եւ լուծման համապատասխան մեխանիզմ ծառայել», - բացատրեց Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել