Մերձավորարևելյան կարգավորման «քառյակի» անդամները (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ) պետք է առանց հապաղման հանդիպում անցկացնեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի առնչությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
«Հակամարտության՝ երկու պետությունների մոդելով կարգավորման տարբերին ես որևէ այլընտրանք չեմ տեսնում, բայց բռնության ցանկացած նոր ալիք այդ տարբերակով հակամարտության կարգավորման հավանականությունն էլ ավելի է նվազեցնում: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ բարձր մակարդակով մերձավորարևելյան կարգավորման միջնորդների հանդիպում անցկացնել»,- ասել է Յուրգենսոնը:
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:
Շարունակությունը կարդացեք tert.am-ում
comment.count (0)