2018-ից հետո Հայաստանում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ  վերջին երեք տարին պետության պատասխանատուն եղել է իրենց կառավարությունը, սակայն 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի են ունեցել: Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին Հայաստանը բոլոր ցուցանիշներով գրավել է աշխարհի ուշադրությունը:

«2018 թվականից հետո մենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել` դա 2019 թվականն է: Հայաստանը եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը արձանագրած պետությունն է եղել: 2019 թվականին բարձրացել են թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը, զինվորականների աշխատավարձերը, Հայաստանը ռեկորդային քանակով զբոսաշրջիկներ են այցելել, բիզնեսը ռեկորդային թվով եկամուտներ է ապահովել, Հայաստանի կառավարությունը 60 միլիարդ դրամի «հուսահատ» պարտք վերադարձրել է բիզնեսին: Սա է մեր կառավարման տարիների իրական պատկերը և արտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով