Խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով․ «Արդար Հայաստան» կուսացկության նածագահ Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտարարություն էտարածել, որում ասվում է․
«Սիրելի’ հայրենակիցներ, հարազատ մարդիկ
Այսօր մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը:
Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջեւ եւ ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները:
Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ:
Ուստի և խնդրում ենք ձեզ ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով, ձեզ բոլորիդ առավելագույնս հասանելի եւ ընկալելի ձեւակերպումներով:
Մինչ մեր հիմնական ասելիքին անցնելը մեկընդմիշտ փարատենք ձեր կասկածները առ այն, թե ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ` այսպիսով ավելացնելով ընտրվելու եւ էլ ավելի բազմապատիկ հնարավորությամբ մերժելի բոլոր ուժերին ասպարեզից հեռացնելու շանսերը: Մեն մի պատճառով:
Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի:
Եւ եթե դու երկրի զարգացման ռազմավարության հարցը խոնարհում ես ամեն գնով ընտրություններում հաղթելու մարտավարական հնարքին, ապա ո՞րն է քո տարբերությունը միմյանց հաջորդող քաղաքական ճգնաժամերում ասպարեզը տնօրինող ուժերից, որոնք ամենայն դյուրությամբ հանուն այսրոպեական եսական շահի հենց միայն զբաղված են եղել իրարամերժ քաղաքական կոնֆիգուրացիաներ ձեւավորել-քանդելո
comment.count (0)