Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է․ մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքում |tert.am|
11:44 - 07 հունիսի, 2021

Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է․ մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքում |tert.am|

tert.am: Պատահական չէ, որ մենք քարոզարշավի մեկնարկը սկսում ենք այստեղից, որտեղ հերթական անգամ մերժվեցին ապաշնորհ ազգադավները։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Այսօր ամենալավը սյունեցին է հասկանում, թե ինչ սպառնալիքների առաջ են մեզ կանգնեցրել ներկա իշխանությունները, ինչ է նշանակում ամեն օր անցել թշնամու դրոշների տակ մեր սեփական հողում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրությունները սովորական չեն։

«Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել