tert.am: Գևորգ Գորգիսյանի նախընտրական ելույթ է ունեցել Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Գորգիսյանը նշել է՝ճգնաժամերը պետք է հաղթահարել՝ դրանցից դասեր քաղելով ու ուժեղացած:
«Ծրագրերը շատ են, որոնք կարելի է կյանքի կոչել հունիսի 21-ից սկսած, բայց դրա համար պետք է հանրային համերաշխություն, պետք է, որ ժողովուրդը տա Լուսավոր Հայաստանին այդ մանդատը՝թույլ չտալու միմյանց վերացնել ցանկացող ուժերին՝ վերացնել երկիրը: Կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է: Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի կուսակցություն ու մի ուժ չի կարող լուծել: Լուսավոր Հայաստանը մասնակցում է ընտրություններին հանրային համերաշխության գաղափարախոսությամբ»,- ասաց Գորգիսյանը:
comment.count (0)