1lurer.am: «Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսեց սահմանամերձ Տավուշի մարզից:
Ընտրական ցուցակում ընդգրկված գործիչները, կուսակցության անդամները և համակիրները շրջեցին Նոյեմբերյան, Այրում և Կողբ խոշորացված համայնքների գյուղերում, բնակիչների հետ հանդիպումներ ունեցան և քարոզչական թերթիկներ բաժանեցին։
Այնուհետև խմբերի բաժանվելով՝ քարոզարշավն ավարտեցին Բերդ քաղաքում՝ այստեղ ևս անցորդներին, առևտրի, սպասարկման կետերի աշխատողներին, քաղաքում ճանապարհին հանդիպող ահել ու ջահել բնակիչներին «Հայոց հայրենիք» կուսակցության մասին իրազեկելով և բուկլետներ բաժանելով, հընթացս էլ ներկայացնելով նախընտրական ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուներին և ծրագիրը:
Անահիտ Եղոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայոց հայրենիք» կուսակցություն) - Մենք ունենք շատ լավ ծրագիր, թղթի վրա գրված չէ, ուղղակի լավ ծրագիր, որը կյանքի կոչվելուց հետո իրոք երկիր կունենանք, չենք կորցնի մեր երկիրը:
comment.count (0)