armtimes.com: Առաջիկա ընտրություններին մասնակից «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ մարդիկ շատ լավ կողմնորոշվելու են, թե ում տան իրենց քվեն: Ուրիխանյանի կարծիքով՝ հանրության մի մասը կգնա եւ գիտակցված ընտրություն կկատարի, իսկ մի մասն էլ ընտրության առհասարկ չի գնա՝ ինչը ըստ պատգամավորի՝ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է:
- Պարոն Ուրիխանյան, «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը ստեղծելիս նշել էիք, որ հիմք է ընդունվել «ոչ հին, ոչ ներկա», «ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ» լինելը: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ինչպե՞ս եք համոզելու ընտրողին, որ հենց դուք եք այն ուժը, կամ ուժերից մեկը, որն արժանի է այսօր լինել նոր ձեւավորվող խորհրադարանում:
- Ոչինչ չենք համոզելու բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված չկողմոնորշված, պայմանականորեն ասած նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք՝ ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն:
-Նախընտրական պայքարում խոշոր խաղացողների մեջ ձեր դաշինքի անունը կարծես, թե այնքան էլ չի շոշափվում: Ամեն դեպքում դրա մասին են վկայում տարատեսակ հարցումներն ու մեդիահրապարակումները: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, վստահո՞ւմ եք այդ հարցումներին, թե՞ կարծում եք, ի վերջո լինելու եք նոր ձեւավորվող խորհրդարանում:
-Իսկ ինչ է նշանակում չի շոշափվում: Չե՞ն շոշափում նրանք ովքեր հարցումնե՞ր են պատրաստում: Իսկ ովքե՞ր են հիմնական պայքարողները կամ խոշոր խաղացողները. նրանք, որոնց ուրվագծում են այսպես կոչված հարցում անողնե՞րը, թե՞ նրանք, որոնց հարցում անողները կամ մեդիառեսուրսներին տիրապետողներն են ընտրողների գիտակցության մեջ ձեւավորում: Ի՞նչ է՝ գործող իշխանության այլընտրանքը միմիայն նախկիննե՞րն են: Սա՞ են հրամցնում ժողովրդին այդ հարցում անողներն ու մեդիառեսուրսին տիրապետողները:
Քաղաքացին ինքը շատ լավ կկողմնորոշվի՝ ընտրել վատի եւ վատթարագույնի միջեւ, թե՞ վատի, վատթարագույնի եւ նորի: Կարծում եմ՝ մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն. կա՛մ կգնան կընտրեն, կա՛մ կկողմնորոշվեն ու ընտրության առհասարկ չեն գնա՝ դա էլ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է: Իսկ այն կեղծ օրակարգը, թե ներկա իշխանությոնների այլընտրանքը միայն նախկիններն են՝ պիտի ճեղքվի: Ընտրողներին ուզում եմ հորդորել, որպեսզի փորձեն ճեղքել այդ կեղծ օրակարգի ձեւավորումն ու ուշադրություն դարձնել այն ուժերին, որոնք փոխադարձ վիրավորանքներից ու հայհոյանքներից զերծ մնալով փորձում են խոսել իրենց ծրագրերի մասին:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)